հուշեր ժապավենի մասին


Արտակ Կոլեան

Այնպես է ստացվել, որ ես ժապավենի չեմ անցել, այլ լուսանկարել սկսել եմ հենց ժապավենից։ Նախ հայրս ու հորս ընկերները ինժեներներ էին։ Սովետական ինժեները ինձ համար մի մարդ էր, ով հագնում էր ջինս, «կլետչատի» վերնազգեստ, կրում էր ակնոցներ, կրծքի գրպանում ուներ մատիտ և գրիչ, տանը ուներ հետաքրքրագույն գրքերով մի քանի դարակ ու իհարկե զբաղվում էր հազար ու մի բաներով՝ այդ թվում լուսանկարում էր։ Այնպես որ, գրեթե ամեն տանը, այդ գրադարակների վրա կար նաև լուսանկարչական ապարատ և իհարկե կային լուսանկարչական ալբոմներ։ Առաջին փորձառությունը կապված լուսանկարչության հետ, դա հորս հետ մութ բաղնիքում լուսանկարները երևակելու ալքիմիական արարողությունն Էր։ Երբ մի քանի օպերացիաներից հետո, նախ հայտնվում էր պատկերը ժապավենի վրա, ապա վերջ ի վերջո, նաև լուսանկարչական թղթի։ Սա ինձ համար հեքիաթային մի փորձառություն էր։

Հետո հետաքրարքասիրությունից ելնելով ես քանդել ու անվերադարձ փչացրել էի երկու լուսանկարչական խցիկներ ․․․

1999֊թին 10֊րդ դասարանում կրկին հետաքրքրություն առաջացավ լուսանկարչության հանդեպ։ Հորս հարցրեցի, մի քանի բան պատմեց՝ պահաժամի, iso-ի, դիաֆրագմի և այլնի մասին։ Զորիկն էլ՝ ընկերս, արդեն ֆոտո խմբակ էր գնացել ու էլի ահագին բաներ գիտեր լուսանկարչության մասին, նա էլ որոշ բաներ սովորեցրեց։ Նաև ինձ շատ երկար ժամանակով տվեց «Советское фото» ամսագրի մի քանի տասնյակ համարներ, որոնք ես միշտ մեծ հաճույքով թերթում էի։ Իհարկե այնտեղ լիքը անկապ դեմագոգիա կար, բայց նաև կային շատ հետաքրքիր հրպարակումներ։

Միակ ժապավենային տեսախցիկը, որով նկարել եմ, եղել է Zenit-ET, որը երեխա ժամանակ չէի գտել ու ոչնչացրել :)

Հետագա 8 տարիները տեսախցիկը գրեթե միշտ ինձ հետ էր։

Երբ սիրահարվում էի, այսպիսի բանալ ապուշություններ էիր նկարում ։)

Կյանքիս այդ ժամանակահատվածը շատ հարուստ էր արշավներով, լիքը արշավական նկարներ կան, բայց այս մեկը կարևոր եմ համարում, որովհետև Հնեվանքը այլևս այսպիսին չի։

Ոճ չկար, ժանր չկար, ոչ մի բան չկար, պահի տակ ինչ տեսնում նկարում էի, շատ ավելի ուշ հասկացա, որ իմ ամենասիրած ժանրը փողոցային նկարչության ժանրն է, երևի սա իմ առաջին street photo լուսանկարն է։

Իհարկե դիմանկարային բաներ էլ կան, ահա, առաջինը տատս է․

Այս մարդկանց հետ Արջուտ գյուղում ամեն երեկո սպասում էինք ամեն մեկս մեր կովերին

Այս երեխային հանդիպեցի մի արշավի ժամանակ․ Դսեղի կողմերն էր։

Ու իհարկե լիքը ծաղիկներ, թիթեռներ ու նման բաներ․

Հետո գնեցի թվային տեսախցիկ ու երկար ժամանակ նկարում է դրանով։ Վերջ ի վերջո հեռացա ժապավենային լուսանկարչությունից․ տեսախցիկս հիմա դարակի վրա փոշի է հավաքում: Հետո նաև հեռացա թվային տեսախցիկիցս, հիմա իմ ինստագրամը լիովին բավարարում է իմ պահանջները:

ՀԳ։ իրականում մեկ-մեկ մտածում եմ լուսանկարելու մասին, թե ժապավենային և թե թվային, բայց միայն մտածում եմ ․․․