Tag: Ժապաւէն

Posts

28 July 2025 / / պատմութիւններ

Tuileries Garden֊ի աւազանի եզրին նստած, երեք բադեր էին լողանում։ Մենք՝ ես, Նարբէն ու Ղազալէն (غزاله-ն), նստած էինք այն յայտնի կանաչ աթոռներին եւ նմանեցնում էինք մեզ այդ բադերին։

22 February 2021 / / պատմութիւններ

Ժապաւէնը նախկինում երբեք լոյս չտեսած, էութեամբ զգայուն բայց ամուր մարմնով մենք ենք, որ կը բացուենք գիշերուայ մթութեան մէջ եւ կը ջանանք յիշել միայն գեղեցիկը։

02 January 2019 / / յօդուածներ

Ո՞նց եք սկսել ժապավեն նկարել։ Գտել եք պապիկի հին Զենիտը կամ Ֆէդը, թե՞ չեք կարողացել վերնիսաժում անտարբեր անցնել ու գնել եք մի տրաքած Զենիտ։ Հետո սկսել եք ժապավեն փնտրել ու Երիտասարդականի Սասի մոտի Կոդակից գնել, սկսել նկարել, հետո բերել երևակման ու…

03 December 2018 / / պատմութիւններ

Երեկ մտածում էի, թե ինչ ֆոտոներ ընտրեմ հոդվածի համար՝ հաշվի առնելով, որ ահագին ֆոտոներ ֆլեշկայիս մեջ էի պահում, ֆլեշկաս՝ դրամապանակի, դրամապանակս էլ ավտոբուսում գողացան մի քանի տարի առաջ։ Ահագին ֆոտոներ էլ հին լափթոփիս մեջ էի պահում, հին լափթոփս էլ ընկերուհուս մոտ ա, ընկերուհիս էլ Զառան ա (Զառ, ներող, իրականում չալարեյի, վաղուց վերցրել էի, ուղղակի նախադասությունը սենց ավելի պոետիկ ստացվեց)։ Տենց փորփրում էի կոմպս, մեկ էլ պարզվեց իրականում լիքը բան պահպանվել ա։ Կփորձեմ ժամանակագրական շարժվեմ։ Գլխավոր դերերում՝ canonet ql17 և minolta maxxum 7000, էպիզոդիկ դերերում՝ տարբեր տեսակի ժապավեններ։

15 November 2018 / / պատմութիւններ

Մի անգամ, մի տեղ, սենց մի բան էր աչքովս ընկել, կամ ականջիս հասել․

«I’ve read in a book once that 67% of people die when nobody’s looking. What I never could find out is how many people lived while nobody’s watching. But I guess they don’t print shit like that.»

(Ժամանակին գրքում կարդացի, որ մարդկանց 67%-ը մահանում է, երբ ոչ ոք չի տեսնում։ Մի բան, որ այդպես էլ չգտա, դա այն է, թե մարդկանց քանի տոկոսն է ապրում, երբ ոչ ոք չի նայում։ Բայց երևի տենց հիմարությունների մասին թերթերում չեն գրում։)

30 October 2018 / / պատմութիւններ

Ինչի՞ եմ ես լուսանկարում։ Ես գիտեմ, որ բոլորը լուսանկարում են, ես գիտեմ, որ աշխարհում ամեն վայրկյան հազարավոր լուսանկարներ են արվում։ Ուրեմն, ես՝ ինչո՞ւ։ Ինչո՞ւ ինչպես բոլորը։

23 August 2018 / / յօդուածներ

Ես երբեք չեմ ջնջում իմ լուսանկարները։ Չգիտեմ, ինչպէս եմ վերաբերուելու դրանց ապագայում։ Չգիտեմ, արդեօք պէտք են գալու որեւէ այլ, թէկուզ ոչ ստեղծագործական պատճառով։ Գուցէ որպէս փաստագրական նի՞ւթ պէտք լինեն։ Կամ որեւէ ա՞յլ պատճառով։ Ինչեւէ, ես երբեք չեմ ջնջում լուսանկարներ։

15 August 2018 / / պատմութիւններ

Առաջին անգամ ժապավենով նկարել եմ 2015֊ի աշնանը։ էդ օրվանից սիրահարվեցի ու սկսեցի խորանալ։

13 August 2018 / / պատմութիւններ

Ես մտածում եմ, որ եթե լուսանկարչությունը իրականության արտացոլումն է լուսանկարների տեսքով, իսկ իրականությունը անլիարժեք է, ահավոր ու սահմանափակ, ապա ահավոր ու անլիարժեք լուսանկարները գուցե լավագույն բանն են, որ ես կարող եմ ստանալ։

04 July 2018 / / պատմութիւններ

մենք որոշեցինք թողնել տեքստն այնպէս ինչպիսին կայ, զի այն յուզիչ ա եւ հաւէս հէնց այս տեսքով։ խմբագրութիւն։

Ստեղ հայտնաբերել եմ քայլման առաքինությունները։ Ֆրանսյայում, արդեն տեսել էի իմ ներգրավումը այս կարգապահության համար, կարճ հեռավորությունների համար քաղաքային միջավայրներում: Հայաստանում որոշեցի քայլել նրա փախչելուց համար: Քայլել թույլ տալիս է այլեւս չկարծել, կենտրոնանալու մեր միջավայրի մասին: Պատկերների մասին: Չենք անցնում տարրերը նրանցից արհամարհելով: Խոնհարաբար նրանց մոտեցնում ենք: Նրանց վրա ժպտում ենք, ու նրանք նայում են հիացմունքով ջանքը վոր անում ենք նրանց հիանալու ամեն տեսանկյուններից:

03 June 2018 / / պատմութիւններ

Երեկո էր։ Երևանյան խաղաղ երեկոներից մեկը։ Համալսարանից տուն վերադառնալուն պես սեղանին գտա մի տոպրակ, որին մեծ ուշադրություն չդարձրեցի՝ մտածելով, որ հայրիկս էլի ինչ-որ անկապ իրեր է տուն բերել և առաջ շարժվեցի։ Զգացի, որ անտարբերությունս անհանգստացրեց ծնողներիս, ու նրանք սկսեցին ուշի-ուշով հետևել իմ ամեն քայլին։ Ապա որոշեցի ի վերջո բացահայտել տոպրակի պարունակությունը։ Բացելս և զարմանքս մեկ եղավ։ Տոպրակի մեջ ժապավենային տեսախցիկ էր։ Անչափ ուրախ էի։ Մինչև այդ երևի այնքան էի զզվացրել բոլորին, խոսելով ժապավենային լուսանկարչության մասին, որ հայրիկս ի վերջո ընկերոջից խնդրել էր նրա սովետական Զենիտը և բերել տուն։

03 June 2018 / / պատմութիւններ

Այսպես սկսվեց․ անցած ամառ մի ճամբարի մասնակցեցի, որտեղ բոլոր մասնակիցներին Kodak Fun Saver միանգամյա օգտագործման կամերաներ բաժանեցին՝ ամբողջ ընթացքում նկարելու համար։ Եվ այսպես ես ունեի 14 օր, 30 «լուսանկարային կրակոցի» հնարավորություն ու այս ամենը բնության հատուկ պահպանված տարածքում՝ Դանուբ դելտայում։ Միաժամանակ պոլարոիդ նկարներ կան, որոնք արված են մեր լուսանկարիչ Ռեբբեկայի Fujifilm Instax Wide 300-ով։

01 June 2018 / / պատմութիւններ

— Ես այդ օրը հասկացա, որ ֆոտո անելիս կորցնում եմ պահը։ Իրեն պահելու/պահպանելու փորձ անելով՝ բաց եմ թողնում այն անձնապես ապրելու հնարավորությունը։

28 May 2018 / / պատմութիւններ

Այնպես է ստացվել, որ ես ժապավենի չեմ անցել, այլ լուսանկարել սկսել եմ հենց ժապավենից։

23 May 2018 / / պատմութիւններ
20 May 2018 / / յօդուածներ

նախկինում ես նկատում էի ինչպէս է տեքնիկան փոխում էսթետիկան։ ասենք, թուային մոնտաժը բերեց մեզ «դիսկրետ» մոնտաժ։ յետոյ սկսեցի նկատել ինչպէս ճաշակն ու հասարակութիւնը սահմանում են տեքնոլոգիաները։

17 May 2018 / / յօդուածներ

Վերջերս անդրադարձայ «գին» հասկացողութեանը։ Նրանից էր, որ որպէս ժապաւէնով աշխատող լուսանկարիչ, ես նկատում եմ ինչպէս են մարդիկ՝ որպէս կանոն թուանշային լուսանկարչութեան երկրպագուները, խօսում ժապաւէնի գնի մասին, սովորաբար՝ բացասական երանգով՝ իրենց ի սկզբանէ կանխակալ դիրքից։