դանուբից բաթում


Աննա Սուքիասեան

Այսպես սկսվեց․ անցած ամառ մի ճամբարի մասնակցեցի, որտեղ բոլոր մասնակիցներին Kodak Fun Saver միանգամյա օգտագործման կամերաներ բաժանեցին՝ ամբողջ ընթացքում նկարելու համար։ Եվ այսպես ես ունեի 14 օր, 30 «լուսանկարային կրակոցի» հնարավորություն ու այս ամենը բնության հատուկ պահպանված տարածքում՝ Դանուբ դելտայում։ Միաժամանակ պոլարոիդ նկարներ կան, որոնք արված են մեր լուսանկարիչ Ռեբբեկայի Fujifilm Instax Wide 300-ով։

Նկարում Դանուբն գետն է շրջապատած բարձր եղեգներով։ Տեղացիները սրանցից ձկնորսական փոքր նավեր էին սարքում։ Հենց ստեղ եմ առաջին անգամ կայակինգ արել։

Նկարում բոլոր կոհայիններն են, ովքեր գնում էին տարածքի կենդանական և բուսական աշխարհին ծանոթանալու։

Նկարի ներքևում գրված է ծովափի անունը։ Իսկ Խոտածածկ ավազի վրա հանգստանում են մայքլը, օրին ու յուվին, ովքեր եկել են միացյալ նահանգներից ու մի ամբողջ ամիս փորձում էին բացահայտել արևելյան եվրոպան։

Դանուբ դելտային հատկանշական էր վարդագույն մայրամուտները,խոնավ եղեգների հոտը, տաք քամիները, գեղեցիկ թռչուններն ու թափառող շները։

Ծղոտե գլխարկով կովկասցին դանուբ դելտայի նավակայանում։

Նկարի աղջիկներից մեկը հրեուհի է, իսկ մյուս գերմանացի և հրեուհի։ Ամբողջ ճանապարհի ընթացքում քաղաքականությունից էին խոսում իսկ ես լուռ լսում էի։

ձախից՝ Կերենը Իսրայելից, Օլան Լեհաստանից, Սյուզին Գերմանիայից, Պաարամը Հնդկաստանից բոլորն էլ UWC տարբեր երկների քոլեջներից․ էպիկ նկար ա, նկարից ուղիղ 7 ամիս հետո ես էլ վերջապես uwc ընդունվեցի։

Ընթացքում հասկացա, որ ավելի շատ սիրում եմ մարդկանց նկարել քան բնություն․սա սիրածս վայրերից էր, որտեղ ճաշելուց հետո հավաքվում էինք ու հետաքրքիր քննարկումներ անում։

Պատրաստվում էի The Beatles — Let it Be նվագել, երբ վերևից մեկը չըխկացրեց։

Առաջին օրը վախենում էի էս ճահճուտի կամրջին մոտենալ, իսկ վերջում արդեն գնում էինք դրա վրա հանգստանալու։

Այստեղ իմացա, որ այս գյուղի կովերը առանց որևէ մեկի առավոտյան գնում են դաշտ՝ արածելու և երեկոյան՝ վերադառնում։

Միխայելը մեզ տարել էր մի ռումինական գյուղ, որի ճամփան էնքան երկար էր, որ անընդհատ կանգնում էինք հանգստանալու ու դրանց ընթացքում հետաքրքիր թռչուններին նայելու։

Իմ մշտական նախաճաշն էր․ վաֆլիներ, մրգեր,ընկույզներ ու սերմեր։

Երկու նկարներներից կհասկանաք, որ վերջին օրն էր․ ճամպրուկներ, ուսապարկեր ու ճանապարհորդական բարձեր… Էս օրը ճանապարհին պատկերացնում էի, որ քարտեզի վրա մի կարմիր կետից աշխարհի բոլոր կողմերը ցրվող կետագծեր են հայտնվելու։

Երբ վերադարձա տուն, որոշեցի շարունակել ժապավենով նկարներ անելը․ մեր հին խանութից գտա SKINA SK-555 և շարունակեցի։

Սվետան ու լիլիթն են՝ վերջինիս սևանցի պապիկի վոլգա 24-ի առջև։

Իմ «բոբ մառլին» ջորջն է, ով ամեն օր «don՛t worry, be happy» է «շնչում»։

Օթէոսը փորձում է ինքնանկար անել, բայց ջորջը չի հասցնում իր աստղային ժպիտը «մատուցել»։

Կասկադ 2017թ․։ Հիշում եմ, որ նկարող աղջիկը ծիծաղը հազիվ էր զսպում՝ թե ինչ կամերայով էր նկարում մեզ։

Նկարվել է Մադոյի կողմից երբ միասին բաթումի road trip էինք գնացել։