Tag: ճաշակ

Posts

23 August 2018 / / յօդուածներ
Ես երբեք չեմ ջնջում իմ լուսանկարները։ Չգիտեմ, ինչպէս եմ վերաբերուելու դրանց ապագայում։ Չգիտեմ, արդեօք պէտք են գալու որեւէ այլ, թէկուզ ոչ ստեղծագործական պատճառով։ Գուցէ որպէս փաստագրական նի՞ւթ պէտք լինեն։ Կամ որեւէ ա՞յլ պատճառով։ Ինչեւէ, ես երբեք չեմ ջնջում լուսանկարներ։ Յան Գրարուպն էլ, երբ եկել էր Միրզոյեան գրադարան, պատմում էր, թէ երբեք նկար չի ջնջում։ Բնաւ ոչ բոլորն ա հրապարակում, մասնաւորապէս, չի հրապարակում շատ ծանր նկարներ, բայց գիտի, որ գուցէ մի օր պէտք գան։ Ասում ա՝ տեսնում էք, այսօր ասենք մարդիկ ստիպուած են լինում հանել հոլոքոստից նկարներ, որոնք այն ժամանակ, պատերազմից անմիջապէս յետոյ, երբ հոլոքոստի իրական լինելու կասկած չկար, չէին հրապարակւում։ Այնպէս էլ, գուցէ մի օր այն, ինչ կատարուել ա Ռուանդայում կասկածի տակ դնեն, ապա ես ունեմ նկարների արխիւ, որն, այսօր, ըստ իս, չարժի հրապարակել, բայց գուցէ ապագայում պէտք լինի։