Category: յօդուածներ

Posts

02 January / / յօդուածներ
Ո՞նց եք սկսել ժապավեն նկարել։ Գտել եք պապիկի հին Զենիտը կամ Ֆէդը, թե՞ չեք կարողացել վերնիսաժում անտարբեր անցնել ու գնել եք մի տրաքած Զենիտ։ Հետո սկսել եք ժապավեն փնտրել ու Երիտասարդականի Սասի մոտի Կոդակից գնել, սկսել նկարել, հետո բերել երևակման ու… 36 կադրից եղել են ընդամենը 5֊ը կամ 10֊ը, իսկ մնացած բոլորը՝ տարօրինակ գծերով ու լույսի հետքերով։ Առաջին անգամվա համար սա կարող ա դուր գալ․ հետաքրքիր գույներ ու էֆեկտներ, բայց ժապավենային աշխարհում սա բռակ է։
23 August / / յօդուածներ
Ես երբեք չեմ ջնջում իմ լուսանկարները։ Չգիտեմ, ինչպէս եմ վերաբերուելու դրանց ապագայում։ Չգիտեմ, արդեօք պէտք են գալու որեւէ այլ, թէկուզ ոչ ստեղծագործական պատճառով։ Գուցէ որպէս փաստագրական նի՞ւթ պէտք լինեն։ Կամ որեւէ ա՞յլ պատճառով։ Ինչեւէ, ես երբեք չեմ ջնջում լուսանկարներ։ Յան Գրարուպն էլ, երբ եկել էր Միրզոյեան գրադարան, պատմում էր, թէ երբեք նկար չի ջնջում։ Բնաւ ոչ բոլորն ա հրապարակում, մասնաւորապէս, չի հրապարակում շատ ծանր նկարներ, բայց գիտի, որ գուցէ մի օր պէտք գան։ Ասում ա՝ տեսնում էք, այսօր ասենք մարդիկ ստիպուած են լինում հանել հոլոքոստից նկարներ, որոնք այն ժամանակ, պատերազմից անմիջապէս յետոյ, երբ հոլոքոստի իրական լինելու կասկած չկար, չէին հրապարակւում։ Այնպէս էլ, գուցէ մի օր այն, ինչ կատարուել ա Ռուանդայում կասկածի տակ դնեն, ապա ես ունեմ նկարների արխիւ, որն, այսօր, ըստ իս, չարժի հրապարակել, բայց գուցէ ապագայում պէտք լինի։
17 August / / յօդուածներ
Վերջերս երկու հրապարակում ա աչքովս ընկել՝ ուր երկու լուսանկարիչն էլ արտայայտւում էին այն մասին, ինչպէս խելախօսները փոխեցին լուսանկարչութիւնը։ Մէկը՝ Վիմ Վենդերսն ա, միւսը՝ Ջոել Մէյերովիցը։ Այս ԲիԲիՍի֊ի թողարկած տեսանիւթում, Վենդերսն ասում ա, որ խելախօսները սպանել են լուսանկարչութիւնը։ — Ես հաւատում եմ, որ բոլորը լուսանկարիչ են։ Բոլորս միլիարդաւոր նկարներ ենք անում՝ լուսանկարչութիւնը աւելի կենդանի ա, քան երբեւէ, ու միեւնոյն ժամանակ, աւելի մեռած, քան երբեւէ։ Հեռախօսախցիկների երկրպագու չի՝ — Այֆոնով արած լուսանկարների խնդիրն այն ա, որ դրանք ոչ ոք չի տեսնում։ Նոյնիսկ նրանք, ով նկարում են։ Ու իհարկէ այդ նկարները չեն տպում։
նախկինում ես նկատում էի ինչպէս է տեքնիկան փոխում էսթետիկան։ ասենք, թուային մոնտաժը բերեց մեզ «դիսկրետ» մոնտաժ։ յետոյ սկսեցի նկատել ինչպէս ճաշակն ու հասարակութիւնը սահմանում են տեքնոլոգիաները։ սկսենք, օրինակ, լուսանկարչութիւնից։ ճապոնական ժապաւէնները տալիս են աւելի քիչ կոնտրաստ պատկերներ, ու, հետեւաբար՝ այդ պատկերներում աւելի շատ են գոյների երանգները։ ճապոնական ժապաւէնները նաեւ աւելի սառը պատկերներ են տալիս։ ամերիկեան ժապաւէնները, ընդհանուր առմամբ, աւելի կոնտրաստ են, ու աւելի տաք պատկերներ են ստանում։ սա գուցէ կապ ունի նրա հետ, որ ճապոնական դպրոցականներն արդէն աւելի շատ երանգ են կարողանում տարբերել, քան եւրոպական դպրոցականները։ եթէ եւրոպացուն ցոյց տալ պալիտրա, եւ հարցնել, ո՞ր գոյնի ներկն է ընտրում, ասենք պարիսպ ներկելու համար, նա կարող է ընտրել եղածից որեւէ մէկը։ ճապոնացին կարող է ասել՝ ինձ պէտք է այս ու այս երանգի արանքում։ հետեւաբար այսպիսի կատալոգները ճապոնացիների համար այլ են։ իսկ դա ըստ երեւոյթին կապ ունի նրա հետ, որ ճապոնիայում աւելի շատ են էսթետիկայի հետ կապուած առարկաներն, ու նոյնիսկ իկեբանան՝ դպրոցական առարկայ է։
Վերջերս անդրադարձայ «գին» հասկացողութեանը։ Նրանից էր, որ որպէս ժապաւէնով աշխատող լուսանկարիչ, ես նկատում եմ ինչպէս են մարդիկ՝ որպէս կանոն թուանշային լուսանկարչութեան երկրպագուները, խօսում ժապաւէնի գնի մասին, սովորաբար՝ բացասական երանգով՝ իրենց ի սկզբանէ կանխակալ դիրքից։ Հիմնականում ես նմանատիպ մեկնաբանութիւններ եմ լսում՝ «ժապաւէնն այնքա՜ն թանկ է…», իսկ նախադասութեան երկրորդ մասը մօտաւորապէս այսպիսի տեսք ունի՝ «բայց թուանշայինը ձրի է» (ձրի չի, բայց դա այլ պատմութիւն է)։ Իսկապէս, ժապաւէնը թանկ է։ Բայց այլ կողմից նայելով, դու հասկանում ես, որ թանկութիւնն այդքան էլ վատ բան չէ, չնայած՝ այդքան էլ լաւ բան չէ՝ այն պարզապէս ժապաւէնի յատկութիւններից մէկն է, ու լուսանկարիչն ազատ է այդ յատկութիւնը սահմանելու գործում։
Ես 2008֊2009֊ին հետեւում էի Վիւիան Մայերի՝ Ջոն Մալուֆի բլոգին։ Ու յիշում եմ որ Վիւի նկարներն այն ժամանակ ինձ այնքան չէին տպաւորել, ինչպէս յետոյ, երբ բացայայտեցի իրեն կրկին, երեւի 2016֊ին։ Գտայ իր ինքնանկարների գիրքը միրզոյեանում ու մտածեցի՝ աաա, ես իրան գիտեմ։ Ու սկսեցի կրկին փնտրել համացանցում։ Ահա, ձախից սքանն ա, որն այն ժամանակ Մալուֆն արել էր իր ֆլատբեդ ծրիչով ու հրապարակել բլոգում, աջից պրոֆեսիոնալ արուած սքան ա, որը հրապարակուած ա Մալուֆի՝ Վիւին նուիրուած կայքում այսօր։