Skip to content
Posts
Ժապաւէնը նախկինում երբեք լոյս չտեսած, էութեամբ զգայուն բայց ամուր մարմնով մենք ենք, որ կը բացուենք գիշերուայ մթութեան մէջ եւ կը ջանանք յիշել միայն գեղեցիկը։
Ժապաւէնը մեզ հասած հին Երեւանն է, դրա կառուցման ու քանդման պատմութիւնը։
Ժապաւէնը մեր մաշուած ու հնացած երկիրն է, որ կը շարունակի ապրել նոր աշխարհում։
Ժապաւէնը մենք ենք։ Ազնիւ խօսք։
բնօրինակ
Ես սիրահարվեցի ժապավենին մոտավորապես 2009֊ին՝ այս նկարները տեսնելով։
Ինձ գրավեց նրանց տեքստուրան, «հատիկները», կարճ ասած՝ «film grain» կոչվածը։ Ես որոշեցի որ անպայման պետք է անալոգային ֆոտոխցիկ ունենամ։ Նորայրի օգնությամբ ձեռք բերեցի Վերնիսաժից Զենիտ TTL։
Խեղճ Զենիտի էքսպոնոմետրը չէր աշխատում՝ պահանջում էր ինչ֊որ յուրահատուկ տեսակի մարտկոց, որը ոչ մի տեղ չէի կարողանում գտնել։ Այդ պատճառով ստիպված էի մի կերպ, գուշակելով, նկարել։
Իհարկե, մեծ քանակությամբ նկարներ ուղղակի չստացվեցին, բայց հաջողները իմ համար շատ թանկ են։ Նրանց թվում հիմնականում իմ ընկերների դիմանկարներն են։