Ես 2008֊2009֊ին հետեւում էի Վիւիան Մայերի՝ Ջոն Մալուֆի բլոգին։ Ու յիշում եմ որ Վիւի նկարներն այն ժամանակ ինձ այնքան չէին տպաւորել, ինչպէս յետոյ, երբ բացայայտեցի իրեն կրկին, երեւի 2016֊ին։ Գտայ իր ինքնանկարների գիրքը միրզոյեանում ու մտածեցի՝ աաա, ես իրան գիտեմ։ Ու սկսեցի կրկին փնտրել համացանցում։