Skip to content
Posts
Երեկ մտածում էի, թե ինչ ֆոտոներ ընտրեմ հոդվածի համար՝ հաշվի առնելով, որ ահագին ֆոտոներ ֆլեշկայիս մեջ էի պահում, ֆլեշկաս՝ դրամապանակի, դրամապանակս էլ ավտոբուսում գողացան մի քանի տարի առաջ։ Ահագին ֆոտոներ էլ հին լափթոփիս մեջ էի պահում, հին լափթոփս էլ ընկերուհուս մոտ ա, ընկերուհիս էլ Զառան ա (Զառ, ներող, իրականում չալարեյի, վաղուց վերցրել էի, ուղղակի նախադասությունը սենց ավելի պոետիկ ստացվեց)։ Տենց փորփրում էի կոմպս, մեկ էլ պարզվեց իրականում լիքը բան պահպանվել ա։ Կփորձեմ ժամանակագրական շարժվեմ։ Գլխավոր դերերում՝ canonet ql17 և minolta maxxum 7000, էպիզոդիկ դերերում՝ տարբեր տեսակի ժապավեններ։
Առաջին անգամ ժապավենով նկարել եմ 2015֊ի աշնանը։ էդ օրվանից սիրահարվեցի ու սկսեցի խորանալ։
Նախկինում թվային ֆոտոապարատով էի նկարում, բայց որոշեցի ժապավենային էլ ունենալ։
Ճարելը բարդ չէր. հոպարս նկուղում ФЭД ու Зоркий ուներ։ Դրանք չէին աշխատում ու ես Киев 4 ճարեցի։ Հետագայում աշխատել եմ նաև Зенит ЕТ֊ով։
Վանաձորում ժապավեն գտնելը դժվար էր։ Էլ չեմ ասում երևակումը։ Կես ժամվա գործը մինչև մի ամիս ձգձգում էին։
Սկան չեմ անում, տպում եմ։ Ուզում եմ մոտս ունենալ էդ նկարները։