Skip to content
Posts
նախկինում ես նկատում էի ինչպէս է տեքնիկան փոխում էսթետիկան։ ասենք, թուային մոնտաժը բերեց մեզ «դիսկրետ» մոնտաժ։ յետոյ սկսեցի նկատել ինչպէս ճաշակն ու հասարակութիւնը սահմանում են տեքնոլոգիաները։
սկսենք, օրինակ, լուսանկարչութիւնից։ ճապոնական ժապաւէնները տալիս են աւելի քիչ կոնտրաստ պատկերներ, ու, հետեւաբար՝ այդ պատկերներում աւելի շատ են գոյների երանգները։ ճապոնական ժապաւէնները նաեւ աւելի սառը պատկերներ են տալիս։ ամերիկեան ժապաւէնները, ընդհանուր առմամբ, աւելի կոնտրաստ են, ու աւելի տաք պատկերներ են ստանում։
սա գուցէ կապ ունի նրա հետ, որ ճապոնական դպրոցականներն արդէն աւելի շատ երանգ են կարողանում տարբերել, քան եւրոպական դպրոցականները։ եթէ եւրոպացուն ցոյց տալ պալիտրա, եւ հարցնել, ո՞ր գոյնի ներկն է ընտրում, ասենք պարիսպ ներկելու համար, նա կարող է ընտրել եղածից որեւէ մէկը։ ճապոնացին կարող է ասել՝ ինձ պէտք է այս ու այս երանգի արանքում։ հետեւաբար այսպիսի կատալոգները ճապոնացիների համար այլ են։ իսկ դա ըստ երեւոյթին կապ ունի նրա հետ, որ ճապոնիայում աւելի շատ են էսթետիկայի հետ կապուած առարկաներն, ու նոյնիսկ իկեբանան՝ դպրոցական առարկայ է։