Category: Պատմութիւններ

Posts

15 November / / պատմութիւններ
Մի անգամ, մի տեղ, սենց մի բան էր աչքովս ընկել, կամ ականջիս հասել․ «I’ve read in a book once that 67% of people die when nobody’s looking. What I never could find out is how many people lived while nobody’s watching. But I guess they don’t print shit like that.» (Ժամանակին գրքում կարդացի, որ մարդկանց 67%-ը մահանում է, երբ ոչ ոք չի տեսնում։ Մի բան, որ այդպես էլ չգտա, դա այն է, թե մարդկանց քանի տոկոսն է ապրում, երբ ոչ ոք չի նայում։ Բայց երևի տենց հիմարությունների մասին թերթերում չեն գրում։)
Ինչի՞ եմ ես լուսանկարում։ Ես գիտեմ, որ բոլորը լուսանկարում են, ես գիտեմ, որ աշխարհում ամեն վայրկյան հազարավոր լուսանկարներ են արվում։ Ուրեմն, ես՝ ինչո՞ւ։ Ինչո՞ւ ինչպես բոլորը։ Անահիտ՝ զրո օրիգինալություն։ Ես գիտեմ, որ ես ոչ մի բան չեմ հասկանում լուսանկաչական տեխնիկաներից։ Երբ իմ մոտ խելոք-խելոք խոսում են դիաֆրագմայից, այն բացել փակելուց, պահումներից, միլիմետրերից ու տենց բաներից, ես ուղղակի լռում եմ ու ժպտում։ Ինձ էդ հետ հեչ հետաքրքիր չի։ Ես խորապես թքած ունեմ, պարոնայք։
Առաջին անգամ ժապավենով նկարել եմ 2015֊ի աշնանը։ էդ օրվանից սիրահարվեցի ու սկսեցի խորանալ։ Նախկինում թվային ֆոտոապարատով էի նկարում, բայց որոշեցի ժապավենային էլ ունենալ։ Ճարելը բարդ չէր. հոպարս նկուղում ФЭД ու Зоркий ուներ։ Դրանք չէին աշխատում ու ես Киев 4 ճարեցի։ Հետագայում աշխատել եմ նաև Зенит ЕТ֊ով։ Վանաձորում ժապավեն գտնելը դժվար էր։ Էլ չեմ ասում երևակումը։ Կես ժամվա գործը մինչև մի ամիս ձգձգում էին։ Սկան չեմ անում, տպում եմ։ Ուզում եմ մոտս ունենալ էդ նկարները։
Ես մտածում եմ, որ եթե լուսանկարչությունը իրականության արտացոլումն է լուսանկարների տեսքով, իսկ իրականությունը անլիարժեք է, ահավոր ու սահմանափակ, ապա ահավոր ու անլիարժեք լուսանկարները գուցե լավագույն բանն են, որ ես կարող եմ ստանալ։ Այս մտքով համաձայնեցի Նորայրից վերցնել իր Minolta XD-M֊ը և լուսանկարել։ Ես չգիտեի, ինչ պետք է լուսանկարեմ։ Ես չգիտեի, ինչպես պետք է լուսանկարեմ։ Բայց մի պահ, երբ մտածելը հոգնեցրեց՝ ես սկսեցի նկարել այն, ինչ տեսնում էի առանց ավելի լավին ու գեղեցիկին ձգտելու [որովհետև իրականությունը անլիարժեք և ահավոր է]:
մենք որոշեցինք թողնել տեքստն այնպէս ինչպիսին կայ, զի այն յուզիչ ա եւ հաւէս հէնց այս տեսքով։ խմբագրութիւն։ Ստեղ հայտնաբերել եմ քայլման առաքինությունները։ Ֆրանսյայում, արդեն տեսել էի իմ ներգրավումը այս կարգապահության համար, կարճ հեռավորությունների համար քաղաքային միջավայրներում: Հայաստանում որոշեցի քայլել նրա փախչելուց համար: Քայլել թույլ տալիս է այլեւս չկարծել, կենտրոնանալու մեր միջավայրի մասին: Պատկերների մասին: Չենք անցնում տարրերը նրանցից արհամարհելով: Խոնհարաբար նրանց մոտեցնում ենք: Նրանց վրա ժպտում ենք, ու նրանք նայում են հիացմունքով ջանքը վոր անում ենք նրանց հիանալու ամեն տեսանկյուններից:
Երեկո էր։ Երևանյան խաղաղ երեկոներից մեկը։ Համալսարանից տուն վերադառնալուն պես սեղանին գտա մի տոպրակ, որին մեծ ուշադրություն չդարձրեցի՝ մտածելով, որ հայրիկս էլի ինչ-որ անկապ իրեր է տուն բերել և առաջ շարժվեցի։ Զգացի, որ անտարբերությունս անհանգստացրեց ծնողներիս, ու նրանք սկսեցին ուշի-ուշով հետևել իմ ամեն քայլին։ Ապա որոշեցի ի վերջո բացահայտել տոպրակի պարունակությունը։ Բացելս և զարմանքս մեկ եղավ։ Տոպրակի մեջ ժապավենային տեսախցիկ էր։ Անչափ ուրախ էի։ Մինչև այդ երևի այնքան էի զզվացրել բոլորին, խոսելով ժապավենային լուսանկարչության մասին, որ հայրիկս ի վերջո ընկերոջից խնդրել էր նրա սովետական Զենիտը և բերել տուն։
Այսպես սկսվեց․ անցած ամառ մի ճամբարի մասնակցեցի, որտեղ բոլոր մասնակիցներին Kodak Fun Saver միանգամյա օգտագործման կամերաներ բաժանեցին՝ ամբողջ ընթացքում նկարելու համար։ Եվ այսպես ես ունեի 14 օր, 30 «լուսանկարային կրակոցի» հնարավորություն ու այս ամենը բնության հատուկ պահպանված տարածքում՝ Դանուբ դելտայում։ Միաժամանակ պոլարոիդ նկարներ կան, որոնք արված են մեր լուսանկարիչ Ռեբբեկայի Fujifilm Instax Wide 300-ով։ Նկարում Դանուբն գետն է շրջապատած բարձր եղեգներով։ Տեղացիները սրանցից ձկնորսական փոքր նավեր էին սարքում։ Հենց ստեղ եմ առաջին անգամ կայակինգ արել։
— Ես այդ օրը հասկացա, որ ֆոտո անելիս կորցնում եմ պահը։ Իրեն պահելու/պահպանելու փորձ անելով՝ բաց եմ թողնում այն անձնապես ապրելու հնարավորությունը։ Մի տարի առաջ մեկը ինձ այս խոսքերը ասաց, ու երևի հենց այդ պահին սիրահարվեցի իրեն ու լուսանկարչությանը։ Հետո նա գնաց, բայց պահը կորցնելու մասին մտորումները մնացին։ Երկու օր առաջ Ռուբեն Արևշատյանը ասաց, որ լուսանկարը պահը կարևորելու, հավերժացնելու, հիշողություն, պատմություն ստեղծելու մասին է, ու ես էլի հիշեցի անցած գարունը։ Սկսեցի մտածել սկան արված ֆոտոներիս մասին, որոնց դեռ չէի տեսել, բայց մեկ ժամից կտեսնեի, ու ուզեցի հասկանալ՝ այն որ մի աչքս փակեցի ու սեղմեցի կոճակը, այդ պահին կորցրի՞ մետրոյի կնոջը, պատը, ծաղիկը, իմ արտացոլանքը, թե՞ իրենք հավերժացան ժապավենիս վրա՝ դառնալով հիշողություն/պատմություն։ Հիմա մտածում եմ, որ թվանշայինի պարագայում կորուստի զգացողությունը գուցե ավելի շատ է։ Ժապավենի դեպքում ֆիքսածդ պահը մի տեսակ ֆիզիկական ու մարմնական է շատ։
Այնպես է ստացվել, որ ես ժապավենի չեմ անցել, այլ լուսանկարել սկսել եմ հենց ժապավենից։ Նախ հայրս ու հորս ընկերները ինժեներներ էին։ Սովետական ինժեները ինձ համար մի մարդ էր, ով հագնում էր ջինս, «կլետչատի» վերնազգեստ, կրում էր ակնոցներ, կրծքի գրպանում ուներ մատիտ և գրիչ, տանը ուներ հետաքրքրագույն գրքերով մի քանի դարակ ու իհարկե զբաղվում էր հազար ու մի բաներով՝ այդ թվում լուսանկարում էր։ Այնպես որ, գրեթե ամեն տանը, այդ գրադարակների վրա կար նաև լուսանկարչական ապարատ և իհարկե կային լուսանկարչական ալբոմներ։ Առաջին փորձառությունը կապված լուսանկարչության հետ, դա հորս հետ մութ բաղնիքում լուսանկարները երևակելու ալքիմիական արարողությունն Էր։ Երբ մի քանի օպերացիաներից հետո, նախ հայտնվում էր պատկերը ժապավենի վրա, ապա վերջ ի վերջո, նաև լուսանկարչական թղթի։ Սա ինձ համար հեքիաթային մի փորձառություն էր։
Ես սիրահարվեցի ժապավենին մոտավորապես 2009֊ին՝ այս նկարները տեսնելով։ Ինձ գրավեց նրանց տեքստուրան, «հատիկները», կարճ ասած՝ «film grain» կոչվածը։ Ես որոշեցի որ անպայման պետք է անալոգային ֆոտոխցիկ ունենամ։ Նորայրի օգնությամբ ձեռք բերեցի Վերնիսաժից Զենիտ TTL։ Խեղճ Զենիտի էքսպոնոմետրը չէր աշխատում՝ պահանջում էր ինչ֊որ յուրահատուկ տեսակի մարտկոց, որը ոչ մի տեղ չէի կարողանում գտնել։ Այդ պատճառով ստիպված էի մի կերպ, գուշակելով, նկարել։ Իհարկե, մեծ քանակությամբ նկարներ ուղղակի չստացվեցին, բայց հաջողները իմ համար շատ թանկ են։ Նրանց թվում հիմնականում իմ ընկերների դիմանկարներն են։